Վլադիմիր Կիրակոսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել “My Forest Armenia” կազմակերպության ներկայացուցիչների հետ
Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել “My Forest Armenia” կազմակերպության ներկայացուցիչների հետ՝ կազմակերպության հիմնադիր-տնօրեն Անտրէ Գումուշճեանի գլխավորությամբ։
Հանդիպմանը մասնակցել են Անտառային կոմիտեի նախագահի տեղակալներ Սևակ Մարկոսյանը և Արուսյակ Սիրադեղյանը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխհամագործակցության տարբեր ուղղություններին առնչվող հարցեր։
Մասնավորապես անդրադարձ է կատարվել մայրաքաղաք Երևանի մի շարք տարածքներում (Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններ ) անտառապատման աշխատանքներ իրականցնելուն՝ հաշվի առնելով, որ Երևանը խիտ բնակեցված քաղաք է և ունի մաքուր օդի, թթվածնի խնդիր
Լոռու, Տավուշի մարզերում առանձնացնել տարածքներ, որտեղ նախատեսվում են իրականցնել անտառպատման աշխատանքներ
Քննարկվել է ծառատեսակների ընտրության հարցը։
Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը հանձնարարել է տեղակալ Արուսյակ Սիրադեղյանին կատարել ուսումնասիրություններ Տավուշի, Լոռու մարզերում՝ առանձնացնելու անտառպատման համար բարենպաստ տարածքներ։
Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը հույս են հայտնել, որ հաջորդ հանդիպմանն արդեն կլինեն նկատելի արդյունքներ։