Վլադիմիր Կիրակոսյանն ընդունել է ՄԱԿ-ի ՊԳԿ հայաստանյան ներկայացուցիչ Նորբերդ Վինքլերի ղեկավարած պատվիրակությանը
Այսօր Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ( ՊԳԿ) հայաստանյան ներկայացուցիչ Նորբերդ Վինքլերի ղեկավարած պատվիրակությանը։
Հանդիպմանը մասնակցել են նախագահի առաջին տեղակալ Սերգո Աթանեսյանը և տեղակալ Արուսյակ Սիրադեղյանը։
Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը ողջունելով ներկաներին՝ շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության և համատեղ ծրագիր մշակելու համար։
Մասնավորապես անդրադարձ է կատարվել «Հայաստանի անտառների դիմադրողականության բարձրացում՝ հարմարվողականության և գյուղական տարածքների կանաչ աճի խթանում՝ մեղմման միջոցով» ծրագրին, որի մեկնարկային աշխատաժողովը նախատեսված է 2022 թվականի ապրիլի 4-ին։
Հանդիպման ընթացքում Նորբերդ Վինքլերը ներկայացրել է Հրազդան կատարած այցելության տվյալները, որտեղ նախատեսված է հիմնել փակ արմատային համակարգով տնկանյութի աճեցման ջերմոցներ։
Վլադիմիր Կիրակոսյանի հանձնարականով տեղակալ Արուսյակ Սիրադեղյանի գլխավորությամբ կկազմվի աշխատանքային խումբ՝ Լոռու, Սյունիքի մարզերում ծանոթանալու ջերմատներ հիմնելու համար նախատեսված տարածքներին։
Նորբերդ Վինքլերը նշել է, որ արդյունավետ աշխատանքի արդյունքում մեկ-երկու ամսվա ընթացքում ջերմատները հիմնած կլինեն։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ իրականցվող և նախատեսվող ծրագրերին վերաբերող մի շարք ընթացիկ հարցեր։