Սերգո Աթանեսյանը մասնակցել է Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոն հիմնադրամի ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանդիպմանը

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Աննա Մազմանյանը և Արամ Մեյմարյանն ընդունել են Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոն հիմնադրամի (Regional environmental center for Caucasus) ներկայացուցիչներին։

Հանդիպմանը մասնակցել են Անտառային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սերգո Աթանեսյանը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Արման Ավագյանը, նախարարության անտառային քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Արամ Սահակյանը և նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչներ։

Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոն հիմնադրամը ներկայացրել է ԳԷՀ «Կովկասի տարածաշրջանում անտառի գլոբալ մոնիթորինգի արդիականացում» տարածաշրջանային ծրագիրը և դրա շրջանակում պատրաստված «Հայաստանի անտառների և հողերի ինտերակտիվ ատլասը»։

Ծրագրի գլխավոր նպատակն է՝ որոշում կայացնողների և քաղաքացիական հասարակության համար հասանելի դարձնել այն տեխնոլոգիաները և տեղեկատվության հավաքագրման գորիքները, որոնք կօգնեն կրճատել անտառհատումների ծավալները, կնպաստեն անտառային կենսաբազմազանության պահպանությանը և վերարտադրությանը՝ զարգացնելով օգտատերերի համար նորարարական մոտեցումներ, դյուրացնելով տեղեկատվության և վերլուծությունների ներկայացումը։

Ծրագրի հեղինակները մատնանշել են, որ ատլասի գլխավոր ձեռքբերումներից է վերականգնման հարավորությունների քարտեզագրումը, որի միջոցով կհաշվարկվի Հայաստանում անտառների վերականգնման հնարավորությունների մակերեսը՝ հիմնվելով ստեղծված, փորձարկված և կիրառված լավագույն մեթոդաբանության վրա։

print

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

twenty − 20 =