ԱՊՀ երկրների ներկայացուցիչների առցանց հանդիպում-քննարկում՝ նվիրված «Հուշայգի» միջազգային ակցիային
Կայացել է ԱՊՀ երկրների ներկայացուցիչների առցանց հանդիպում-քննարկում՝ նվիրված «Հուշայգի» միջազգային ակցիային։
Հանդիպմանը մասնակցել է Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը։
«Հուշայգի» միջազգային ակցիան սկսել է գործել 2020 թ․, որը կշարունակվի 2022 թվականին՝ ստեղծելով նոր այգիներ և անտառներ։ Ակցիայի նպատակն է վառ պահել Հայրենական մեծ պատերազմի (1941-1945) հերոսների հիշատակը:
Ակցիայի մասնակիցներն ստանալու են անհատական վկայականներ՝ նշելով ծառը տնկելու վայրը, ամսաթիվը և այն անձի անունը, ում հիշատակին տնկվել է ծառը։
Նախաձեռնության կազմակերպիչ-անդամները հույս են հայտնել, որ 2022 թ․ անտառվերականգնման աշխատանքներն ավելի մեծ տարածում կգտնեն (ավելի քան հիսուն երկիր արդեն մասնակցել է ակցիային) ամբողջ աշխարհում՝ նման միջոցառումների շնորհիվ։