Վլադիմիր Կիրակոսյանը մասնակցել է «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի մեկնարկային աշխատաժողովին

           Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանն այսօր մասնակցել է «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի մեկնարկային աշխատաժողովին:

         Ելույթով հանդես են եկել Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Կլիմայի փոփոխության կենսաբազմազանության և շրջակա միջավայրի գրասենյակի ղեկավար Էդուարդո Մանսուրը, ՊԳԿ-ի հայաստանյան ներկայացուցիչ Ռայմոնդ Յելեն, Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը և այլ մասնակիցներ:

           Վլադիմիր Կիրակոսյանը ողջունել է աշխատաժողովի մասնակիցներին և շնորհակալություն հայտնել նման նախաձեռնության համար.«Որպես Անտառային կոմիտեի նախագահ՝ ինձ համար մեծ պատիվ է ողջունել Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) պատվիրակությանը՝ Հայաստանում։ Կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելի վիճակում գտնվող Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը, իսկ այս աշխատանքները նախատեսվում են իրականացել Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) անտառաբուծության ծրագրի միջոցով։ Անտառային կոմիտեն Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ համատեղ ձեռքը պահել է ժամանակի զարկերակի վրա՝ նպաստելով կայուն և կլիմային հարմարեցված անտառկառավարմանը։ Բոլորս պետք է գիտակցենք անտառների կարևորությունը, դրանց դերն ու նշանակությունը մեր կյանքում ։

          Համոզված եմ, որ մեր երկկողմանի պատրաստակամության արդյունքում մեզ կհաջողվի արդյունավետ իրականացնել սույն ծրագիրը, և այս համաժողովը թող լինի մեր համատեղ աշխատանքի մեկնարկը»,- իր ելույթում նշել է Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը:

print

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

four + 13 =