Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանն ընդունել է Բելառուսից ժամանած պատվիրակությանը

 Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանն ընդունել է Անտառների և հատուկ պահպանվող տարածքների կայուն կառավարման, անտառվերականգնման, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ անտառային տնկարանների ընդլայնման բնագավառներում փորձի փոխանակման նպատակով Բելառուսի Հանրապետությունից ժամանած մասնագետներին։

 Քննարկմանը ներկա են եղել Անտառային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սերգո Աթանեսյանը, տեղակալներ Սևակ Մարկոսյանը, Արուսյակ Սիրադեղյանը, ինչպես նաև՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Պավել Ցուգունյանը և այլ աշխատակիցներ։

 Հանդիպման ընթացքում կողմերը կիսվել են իրենց փորձով, առաջարկել նոր մոտեցումներ՝ անտառսերմնային, տնկարանային տնտեսության զարգացման և անտառպաշտպանության ոլորտներում։

 Ամփոփելով հանդիպումը՝ հյուրընկալվող պատվիրակությունն առաջարկել է նոր հանդիպում արդեն Բելառուսի Հանրապետությունում՝ համագործակցության և նոր ծրագրերի իրականացման շրջանակներում։

print

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

2 × 1 =