Աշխատանքային այց Տավուշի մարզ

Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սերգո Աթանեսյանը, տեղակալ Սևակ Մարկոսյանը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պավել Ցուգունյանն աշխատանքային այցով մեկնել են Տավուշի մարզ:

Աշխատանքային խումբը եղել է Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի

«Իջևանի անտառտնեսություն» և «Սև քար անտառտնտեսություն»-ում:

Վլադիմիր Կիրակոսյանը տեղում ծանոթացել է անտառպահպանման և անտառվերականգնման աշխատանքներին, արձանագրել բացթողումներ:

Ուսումնասիրությունների արդյունքում տնտեսությունների տնօրեններն ստացել են խիստ հանձնարարականներ՝ բարելավելու անտառպատման և անտառվերականգնման աշխատանքները և շուտափույթ վերացնելու թերությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտին առնչվող բազմաբնույթ հարցեր,որոնց լուծումը պետք է դառնա օրվա հրամայական, իսկ բարեխիղճ և հետևողական աշխատանքի արդյունքում, մոտ ապագայում,հնարավոր է, Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսություններում բացվեն փայտամշակման արտադրամասեր, որն էլ կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը:

print

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

19 − 13 =