Վլադիմիր Կիրակոսյանն աշխատանքային այցով «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղում էր
Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սերգո Աթանեսյանը, տեղակալ Սևակ Մարկոսյանը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պավել Ցուգունյանն աշխատանքային այցով եղել են Անտառային կոմիտեի «Հայանտառ»ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղում:
Այցելել են «Այգեհովիտի անտառպետության» տնկարաններ:
Աշխատանքային հանդիպման ընթացքում մասնաճյուղի տնօրեն Մհեր Ղալթախչյանի և անտառտնտեսության մի շարք աշխատակիցների հետ քննարկվել են ոլորտին առնչվող ընթացիկ հարցեր և վեր հանվել առկա խնդիրները:
Ներկայացվել է «Այգեհովիտի անտառպետության» տնկարաններում տիրող իրավիճակը:
Առաջարկվել են անտառպատման և անտառվերականգնման լրամշակված ծրագիր՝ նյութատեխնիկական բազայով ապահովված:
Նախատեսվում է հաջորդ տարի «Այգեհովիտ անտառպետության» տնկարաններում ունենալ շուրջ 1մլն կաղնու տնկի: