Քննարկվել են ապօրինի անտառհատումների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելուն վերաբերող հարցեր
Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանն այսօր աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում՝ տեղում ծանոթանալու ոլորտի գործունեությանը։
Վլադիմիր Կիրակոսյանը հանդիպել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի և ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են անտառպահպանության, անտառվերականգնման նոր ծրագրեր, ինչպես նաև՝ թե ինչ փուլում է գտնվում ապօրինի ծառահատումների վերահսկողությունը։
Քննարկման արդյունքում որոշվել է, որ ապօրինի ծառահատումների վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով ձեռնարկվելու են նոր գործողություններ,որոնց արդյունքը տեսանելի կլինեն մոտ ժամանակներում: