Վլադիմիր Կիրակոսյանն այցելել է Անտառային կոմիտեի «Հայանտառ»ՊՈԱԿ-ի «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղ

Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սերգո Աթանեսյանը, տեղակալ Սևակ Մարկոսյանը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պավել Ցուգունյանն այսօր աշխատանքային այցով եղել են Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղում՝ տեղում ծանոթանալու կատարված աշխատանքներին։
Անտառային կոմիտեն հետևողական է ընթացող աշխատանքներին և պարբերարբար կատարում է մարզային այցելություններ՝ վերահսկելու տիրող իրավիճակը։
Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը շեշտել է, որ պետք է շարունակվի  խստացված  վերահսկողությունը՝ ապօրինի ծառահատումները նվազագույնի հասցնելու և, հնարավորության դեպքում, իսպառ վերացնելու համար։
«Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի փայտամշակման արտադրամասի օրինակն ունենալով՝ քննարկվել է բոլոր անտառտնտեսություն-մասնաճյուղերում փայտամշակման արտադրամաս բացելու գաղափարը, որը նոր հնարավորություններ կընձեռի հանրության լայն շրջանակին։
Ուսումնասիրությունների ընթացքում քննարկվել են անտառպատման և անտառվերականգնման ծրագրերի ընթացիկ հարցեր՝ հաշվի առնելով նաև համայնքի բնակիչների առաջարկները:
    
print

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

4 × 1 =