Աշխատանքային այց՝ «Արծվաբերդի անտառտնեսություն» մասնաճյուղ
Մարզային հերթական այցն այսօր Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղում էր:
Աշխատանքային խմբի կազմում էին Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սերգո Աթանեսյանը, տեղակալ Սևակ Մարկոսյանը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պավել Ցուգունյանը:
Աշխատանքային խումբը՝ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորությամբ, այցելել է Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսության» սղոցարան, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին.արդյունավետ աշխատանքի պարագայում կարող ենք ունենալ ներդրումներ, ինչը կընդլայնի և կզարգացնի ոլորտը՝ նոր աշխատատեղեր ստղծելով:
ՎլադիմիրԿիրակոսյանը տվել է խիստ հանձնարարականներ՝ բացթողումները շուտափույթ շտկելու և ապօրինի ծառահատումները նվազագույնի հասցնելու համար:
Աշխատանքային խումբը լսել է «Արծվաբերդի անտառտնտեսության» աշխատակիցներին, առանձնացրել առաջարկները,տեսակետները՝ ոլորտի գործունեությունն արդյունավետ դարձնելու նպատակով:
Այսօրվա աշխատանքային այցին համընկել էր ապօրինի ծառահատումը,որը կանխվել էր Անտառային կոմիտեի «Հայանտառ»ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսության» Նավուրի անտառպետության անտառապահների ջանքերի շնորհիվ: Բարեբախտաբար, գողոնն առգրավվել էր, իսկ ավազակախումբը՝ հանձնվել ոստիկանություն:
Անտառային կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Նավուրի անտառպետության երկու անտառապահ՝ Կոնստանտին Ոսկանյանը և
Շիրազ Քոսակյանը պարգևատրվել են՝ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար: