Մարզային այցելությունները շարունակվում են
Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սերգո Աթանեսյանը, տեղակալ Սևակ Մարկոսյանը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պավել Ցուգունյանն այսօր անակնկալ այցով եղել են Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Նոյեմբերյանի անտառտնտեսության անտառպետություն»մասնաճյուղում:
Աշխատանքային խումբը՝ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորությամբ ուսումնասիրել է 2020-2021 թթ․ Կառավարության կողմից ֆինանսավորված անտառպատման և անտառվերականգնման աշխատանքները:
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ աշխատանքները կատարվել են պատշաճ մակարդակով, թերություններ և բացթողումներ չեն արձանագրվել:
Քննարկվել են անտառպատման և անտառվերականգնման աշխատանքներ իրականացնելու տարածքների հարցեր: