Վլադիմիր Կիրակոսյանն ընդունել է Քասախի Ա. Հովհաննիսյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի էկոպարեկների խմբին
Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանն այսօր ընդունել է Կոտայքի մարզի Քասախի Ա. Հովհաննիսյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի էկոպարեկների խմբին
Հանդիպման նախաձեռնությունը եղել է աշակերտներինը, ինչը ողջունել է Անտառային կոմիտեի նախագահը և հույս հայտնել, որ այսօրինակ հանդիպումը վարակիչ կլինի մյուս դպրոցականների համար:
Աշակերտները ներկայացրել են էկոպարեկների խմբի ծրագրերը, կանոնադրությունը և կատարված աշխատանքները: Նրանց առաքելությունն է վերահսկել դպրոցի տարածքում բնության պահպանմանն ուղղված աշխատանքները:
Աշակերտները բազմաթիվ հարցեր են ուղղել Անտառային կոմիտեի նախագահին՝ անտառպահպանության, անտառվերականգնման շուրջ իրականացվող աշխատանքնրից և, թե ինչպես կարող են աշակերտները ներգրավված լինել այդ աշխատանքներին։ Կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը ներկայացրել է անտառպահպանության, անտառպաշտպանության
և անտառվերականգնման ընթացիկ աշխատանքները՝ ընգծելով, որ սույն աշխատանքերին պետք է ընդգրկվի յուրաքանչյուր քաղաքացի, քանի որ բնությունը հոգատար է բոլորիս նկատմամբ:
Էկոպարեկների խումբը ներկայացրել է իրենց պատրաստած «Կանաչ կյանք» գրությամբ պաստառը, որտեղ նշվել է, թե ինչ է տվել իրենց այսօրվա հանդիպումը: Իսկ պաստառն իր պատվավոր տեղն է գտել Անտառային կոմիտեում:
Հանդիպման ավարտին Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանն աշակերտներին հանձնել է տնկիներ, որոնք, ինչպես խոստացան աշակերտները, իրենց տեղը կգտնեն դպրոցի այգում: