Վլադիմիր Կիրակոսյանը հանդիպել է KFW-ի ներկայացուցիչների հետ

     Այսօր Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը հանդիպել է Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի (KFW) ծրարգրերի պորտֆելի ավագ կառավարիչ  Ֆրանկ Մյորշլի ղեկավարած պատվիրակության հետ։
Հանդիպմանը մասնակցել են Անտառային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սերգո Աթանեսյանը, տեղակալ Արուսյակ Սիրադեղյանը։
Ողջունելով գործընկերներին՝ Կոմիտեի նախագահը շնորհակալություն է հայտնել պատվիրակությանը՝հանդիպման նախաձեռնության համար,ինչպես նաև բարձր է գնահատել միջազգային գործընկերների աջակցությունը երկրի բնապահպանական խնդիրների  մեղմման, բնության հատուկ պահպանվող տարածքների և անտառների զարգացման հարցում։
     Անտառային կոմիտեի նախագահը մանրամասն ներկայացրել է Կոմիտեի գործունեությունը, ծավալված աշխատանքները և անտառկառավարման ծրագրի  տեսլականը:
     Ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ակնկալվող արդյունքներն են՝ անտառների պահպանության,պաշտպանության,վերականգնման և կայուն օգտագործման համար պատասխանատու ազգային և տեղակա մարմինների կարողությունների հզորացում,
պահպանվող տարածքների արդյունավետ կառավարում, պ

ահպանվող տարածքների և անտառներին հարակից համայնքների սոցիալ-տնտեսական զարգացում, բնական ռեսուսրսների օգտագործման վրա ճնշման նվազեցում:
      Պատվիրակության ղեկավար Ֆրանկ Մյորշլը հայտնել է, որ ծրագրի մեկնարկից սկսած առաջիկա երեք տարիների ընթացքում համատեղ ջանքերի  շնորհիվ  կիրականացվի անտառկառավարման ծրագրեր՝ շոշափելի արդյունքներով:
print

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

one + 10 =