Քննարկվել են նախատեսվող ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումներին վերաբերող հարցեր
Այսօր Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը հանդիպում-քննարկում է ունեցել՝ նվիրված անտառներում իրականացվելիք ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումներին:
Քննարկմանը մասնակցել են Անտառային կոմիտեի նախագահի տեղակալ Արուսյակ Սիրադեղյանը, կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Էդուարդ Սեինյանը, «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար Պավել Ցուգունյանը և ՊՈԱԿ-ի անտառվերականգնման, անտառպատման և պաշտպանության բաժնի պետ Տարոն Մանուկյանը:
Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանին են ներկայացվել ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումներին ընդառաջ կատարվող աշխատանքները, ինչպես նաև՝ վնասատուներով և հիվանդություններով վարակված «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի ցանկը:
Քննարկման մասնակիցները ստացել են հանձնարարականներ՝ ավիացիոն-քիմիական պայքարը պատշաճ մակարդակով իրականացնելու, բացթողումներ չունենալու համար:
Ամփոփելով հանդիպումը՝ որոշվել է, որ սույն միջոցառումների անցկացման հստակ օրերի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն՝ մայիսի 27-ին նախատեսվող քննարկումից հետո: