Խորհրդակցություն՝ ընթացիկ աշխատանքների վերաբերյալ
Այսօր Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանն անցկացրել է գործակարագավարական խորհրդակցություն՝ Անտառային կոմիտեի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավար կազմի մասնակցությամբ:
Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը ողջունել է գործընկերներին՝ նախքան հանդիպման օրակարգային հարցերին անցնելը:
Կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանն ամփոփել է նախորդ նիստի ժամանակ տրված հանձնարարականների արդյունքները՝ սահմանելով նոր հանձնարարականների ժամկետներ
Քննարկվել է «ՀՀ անտառային քաղաքականության, ռազմավարության և գործողությունների ազգային ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը:
Ըստ նշված փաստաթղթի՝ պետք է Անտառային կոմիտեի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավար կազմը տրամադրի տեղեկատվություն՝ պետական անտառների և անտառային հողերի տնտեսվարման 2016-2021 թթ. պլանային և փաստացի ցուցանիշների վերաբերյալ
Քննարկվել են գործակարագավարական կարգին առնչվող ընթացիկ այլ հարցեր ևս:
Խորհրդակցության ավարտին կոմիտեի նախագահը մասնակիցներին տվել է լրացուցիչ հանձնարարականներ՝ սույն փաստաթղթի վերաբերյալ տեղեկատվությունները սեղմ ժամկետներում ներկայացնելու համար: