Մեկնարկում են անտառներում իրականացվող ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումները

Սույն թվականի հունիսի 3-ին անտառներում մեկնարկելու են ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումները։

Միջոցառումներն իրականացվելու են շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայնատառ» ՊՈԱԿ-ի՝ Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի մարզերի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում գտնվող վնասատուներով վարակված անտառային տարածքներում՝ հետևյալ ժամանանակացույցով (եղանակային պայմաններից ելնելով՝ հնարավոր են շեղումներ).

Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղ` 1700 հա տարածքում — 03.06.2022 — 08.06.2022

Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ 1340 հա տարածքում — 09.06.2022 — 11.06.2022

Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ 1400 հա տարածքում — 12.06.2022 — 15.06.2022։

Ուշադրություն

Ø  Պայքարի միջոցառումների ավարտից հետո՝ 25 օր, խստիվ արգելվում է քիմիական մշակման ենթարկված տարածքներ մարդկանց և կենդանիների մուտքը, սնկերի, բույսերի և հատապտուղների հավաքը:

Ø  Նշված ժամանակահատվածում անհրաժեշտ է մեղվաընտանիքները դուրս բերել քիմիական մշակման ենթարկված տարածքներից։

print

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

fourteen + 20 =