Վլադիմիր Կիրակոսյանի շնորհավորական ուղերձը՝ մայիսի 28-ի կապակցությամբ

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ։
Հայ ժողովորդուն իր ձևավորման սկզբից գոյապայքար է մղել այս մեծ աշխարհում իր տեղն ունենալու համար, և երբեք հեշտությամբ չի տրվել խաղաղությունն ու հաղթանակը։ Իսկ այդ դժվարին ու պատվաբեր հաղթանակներից մեկի վկայությունը Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումն էր։ Մայիսի 26-ին Սարդարապատում հաղթանակելով թուրքական բանակին՝ հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: 104 տարի առաջ այս օրը Թիֆլիսի հայոց ազգային խորհուրդը հայտարարեց Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին, որը հետագա անկախության ու հաղթանակների հիմքն էր հանդիսանալու։
Ճիշտ է, Առաջին Հանրապետությունը կարճ կյանք է ունեցել, բայց թողել է շատ կարևոր դասեր՝ ապագայի համար։ Անցյալին հաղթելու մեր միակ ճանապարհը նույն սխալները չգործելն է, դասեր քաղելն ու փորձառությունն է։ Գնահատենք ներկայիս անկախությունը՝ հարգելով մեր պատմությունը, մեր անցած ուղին,ամուր պահելով մեր սահմանները։
Եվ, ինչպես Հովհաննես Քաջազնունին էր ասում․ «Հեռու չէ այն օրը, երբ մայիսի 28–ը կտոնվի իբրև համազգային անհերքելի ամենամեծ տոն, և ամեն հայ երկյուղածորեն պետք է խոնարհվի այդ տոնի առջև»։ Խոնարհվելով այդ տոնի առջև՝ ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս այս պատմական օրվա կապակցությամբ։ Մաղթում եմ քաջառողջություն, անսասան հավատ՝առ նոր հաղթանակներ, դժվարությունները դիմագրավելու կամք ու տոկունություն։ Լինենլով միասնական՝ զորավիգ դառնանք մեր պետությանը»։
Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանի շնորհավորական ուղերձը:
print

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

4 × three =