Վլադիմիր Կիրակոսյանն այցելել է Երևանի թիվ 152 հիմնական դպրոց

Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանն այսօր՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրն այցելել է Երևանի թիվ 152 հիմնական դպրոց:

«Ես և շրջակա աշխարհը» առարկայի շրջանակներում դասը վարել են Անտառային կոմիտեի նախագահի տեղակալ Արուսյակ Սիրադեղյանը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գործունեության վերլուծության և զարգացման ծրագրերի բաժնի պետ Դավիթ Աբովյանը:

Մինչ դասը սկսելը, Վլադիմիր Կիրակոսյանը շնորհավորել է աշակերտներին՝մասնավորապես նշելով.

 «Այսօր ամբողջ աշխարհում նշվում է «Երեխաների պաշտպանության միջազգային օրը», ինչի առիթով շնորհավորում եմ աշխարհի բոլոր երեխաներին՝ ձեր գլխավորությամբ ։ Սիրելի՛ երեխաներ, դուք մեր վաղվա օրն եք, մեր հզոր ապագայի հույսը։ Մեր պարտքն է ձեզ համար ստեղծել առողջ մթնոլորտ, բարեկեցիկ պայմաններ, որպեսզի մեծանաք սիրով ու հոգատարությամբ շրջապատված, բնության հետ ներդաշնակ, իրականացնեք ձեր անհնարին թվացող ու գունեղ երազանքները։ Սիրելի՛ փոքրիկներ, երբեք չդադարեք երազել, ստեղծագործել, սիրել հայրենիքը․ մեր Հայրենիքը բոլորիս սիրո և հոգատարության կարիքն ունի։ Իսկ հայրենիքի հանդեպ սերը սկսվում է մեր շրջակա աշխարհը սիրելուց, բնության հանդեպ հոգատարությունից։ Թող այսօրվա մեր հանդիպումը այդ մեծ սիրո սկիզբը լինի։ Մաղթում եմ ձեզ քաջառողջություն և խաղաղ մանկություն»:

Տեսական դասընթացից հետո, դպրոցի բակում, երեխաները՝ Վլադիմիր Կիրակոսյանի և դպրոցի տնօրեն Ժաննա Հարությունյանի գլխավորությամբ տնկեցին ծառեր՝ խոստանալով խնամել տնկիները: Իր հերթին, Անտառային կոմիտեի նախագահն աշակերտներին խոստացավ անակնկալներ, եթե ապահովեն ծառերի պատշաճ խնամքը:

 

print

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

eight + twenty =