Անտառային կոմիտեի նախագահի շնորհավորական ուղերձը` Շրջակա միջավայրի միջազգային օրվա կապակցությամբ

Անտառային կոմիտեի նախագահի շնորհավորական ուղերձը` Շրջակա միջավայրի միջազգային օրվա կապակցությամբ

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր շրջակա միջավայրի միջազգային օրն է։

Շնորհավորում եմ բոլորիս՝ այս կարևոր օրվա կապակցությամբ:

«Միայն մեկ Երկիր մոլորակ». այսպիսին է 2022-ի շրջակա միջավայրի միջազգային օրվա կարգախոսը։ Այն հնչել է 50 տարի առաջ՝ Ստոկհոլմում, երբ ընդունվեց Շրջակա միջավայրի վերաբերյալ ՄԱԿ-ի ծրագիրը։

Շրջակա միջավայրի օրը,թույլ տվեք ասել, որ ամեն օր է, մենք ամեն օր պետք է հոգատար լինենք շրջակա աշխարհի նկատմամբ, որպեսզի հնարավորինս նվազեցնենք օդի ախտոտվածությունը,էկոհամակարգի քայքայումը, կենսաբազմազանության կորուստը:

Այսօր Հայաստանի առջև ծառացած են ոլորտի մի շարք խնդիրներ, մեր բոլորիս անշահախնդիր ու նվիրված աշխատանքների շնորհիվ է,որ կարելի կլինի նվազեցնել այդ խնդիրները:

Հավատարիմ լինենք «Միայն մեկ Երկիր մոլորակ» բանաձևին և մեզ շրջապատենք ավելի շատ կանաչապատ տարածքներով,մաքուր օդով և ապագային ժառանգենք չաղտտված բնություն:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Շրջկա միջավայրի նախարարության աշխատակիցներին և բոլորիս»:

print

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

3 − one =