Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն` ԱՆՏԱՌԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԲԱԺՆՈՒՄ ՓՈՐՁԱԳԵՏ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
1) Կոմիտեի կարիքների համար ձեռք բերման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնահատումը, դրանց բավարարման ուղղությամբ առաջարկությունների ներկայացումը.
2․ Կոմիտեի կողմից իրականացվող գնումների գործընթացի կազմակերպումը, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) համաձայն, գնման գործընթացների վերաբերյալ ստացված բողոքների ուսումնասիրությունը և բողոքը քննող անձին կարծիքի ներկայացումը, բողոքը քննող անձի կողմից տրված եզրակացությունների հիման վրա ուսումնասիրությունների իրականացումը և ուսումնասիրության արդյունքում ընդունման ենթակա փաստաթղթերի կազմումը և ներկայացումը, գնումների գործընթացների արդյունավետության վերաբերյալ եզրակացությունների տրամադրումը.
3․ Կոմիտեի միջնաժամկետ ծախսերի ծրագրի և հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի կազմում ընդգրկվելիք ծախսային ծրագրերով նախատեսվելիք գնումներին վերաբերվող փաստաթղթերի կազմումը և Կոմիտեի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն ներկայացումը.
4․ Կոմիտեի կարիքների համար ձեռքբերման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գծով գնման պայմանագրերի կազմումը և հաստատման ներկայացումը.
5․ Կոմիտեի կարիքների համար ձեռքբերման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գծով գնման պայմանագրերից քաղվածքների կազմումը և Կոմիտեի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն ներկայացումը.
6․ պետական բյուջեով նախատեսված և Կոմիտեի կողմից իրականացվող ծրագրերի գծով միջծրագրային և ներքին հոդվածային վերաբաշխումների հայտերի գնումներին վերաբերվող բաժինների կազմումը, հաստատումը և Կոմիտեի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն ներկայացումը.
7․ Կոմիտեի գնումների անվանացանկում կատարվելիք փոփոխությունների հայտերի կազմումը և Ֆինանսների նախարարություն ներկայացման ապահովումը.
8․ Կոմիտեի գնումների պատասխանատու ստորաբաժանումների կողմից գնման հայտերի (այդ թվում գնման առարկաների տեխնիկական հատկանիշների) կազմման աշխատանքներին մասնակցությունը՝ համաձայն սահմանված կարգի.
9․ Կոմիտեի կարիքների համար ձեռքբերման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման նպատակով կազմված գնահատող հանձնաժողովների քարտուղարների՝ Օրենքով նախատեսված պարտականությունների կատարումը.
10․ կնքված գնման պայմանագրերի շրջանակներում պատասխանատու ստորաբաժանումների կողմից ներկայացված հանձնման-ընդունման արձանագրությունների ընդունումը, դրանց վերաբերյալ սահմանված կարգով եզրակացությունների տրամադրումը և ֆինանսավորման համար Կոմիտեի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն ներկայացումը.
Փորձագետը նախատեսվում է ներգրավել պայմանագիր կնքելու օրվանից 6 ամիս ժամանակահատվածով։
Փորձագետի պարտականությունները՝
Փորձագետը իրականացնում է․
- Կոմիտեի կարիքների համար ձեռք բերման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնահատումը, դրանց բավարարման ուղղությամբ առաջարկությունների ներկայացումը.
- Կոմիտեի կողմից իրականացվող գնումների գործընթացի կազմակերպումը «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) համաձայն․
- Կոմիտեի միջնաժամկետ ծախսերի ծրագրի և հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի կազմում ընդգրկվելիք ծախսային ծրագրերով նախատեսվելիք գնումներին վերաբերվող փաստաթղթերի կազմումը և Կոմիտեի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն ներկայացումը.
- Կոմիտեի կարիքների համար ձեռքբերման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գծով գնման պայմանագրերի կազմումը և հաստատման ներկայացումը,
- Կոմիտեի կարիքների համար ձեռքբերման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գծով գնման պայմանագրերից քաղվածքների կազմումը և Կոմիտեի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն ներկայացումը.
- ՀՀ պետական բյուջեով նախատեսված և Կոմիտեի կողմից իրականացվող ծրագրերի գծով միջծրագրային և ներքին հոդվածային վերաբաշխումների հայտերի գնումներին վերաբերվող բաժինների կազմումը, հաստատումը և Կոմիտեի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն ներկայացումը.
- Կոմիտեի գնումների անվանացանկում կատարվելիք փոփոխությունների հայտերի կազմումը և Ֆինանսների նախարարություն ներկայացումը.
- Կոմիտեի գնումների պատասխանատու ստորաբաժանումների կողմից գնման հայտերի (այդ թվում գնման առարկաների տեխնիկական հատկանիշների) կազմման աշխատանքներին մասնակցությունը՝ համաձայն սահմանված կարգի.
- Կոմիտեի կարիքների համար ձեռքբերման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման նպատակով կազմված գնահատող հանձնաժողովների քարտուղարների՝ Օրենքով նախատեսված պարտականությունների կատարումը.
- կնքված գնման պայմանագրերի շրջանակներում պատասխանատու ստորաբաժանումների կողմից ներկայացված հանձնման-ընդունման արձանագրությունների ընդունումը, դրանց վերաբերյալ սահմանված կարգով եզրակացությունների տրամադրումը և ֆինանսավորման համար Կոմիտեի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն ներկայացումը.
- ստորաբաժանումներում մշակվող գնումներին վերաբերվող փաստաթղթերի Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխանեցում:
Ունի այլ իրավունքներ ու պարտականություններ՝ համաձայն Անտառային կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 6–ի N 48 -Ա հրամանով հաստատված աշխատանքային ծրագրի:
Փորձագետին ներկայացվող պահանջները՝
— բարձրագույն կրթություն, բավարարում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պահանջին
— հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ նյութատեխնիկական մատակարարման կամ պետական գնումների բնագավառում ` չորս տարվա աշխատանքային ստաժ,
— համակարգչով աշխատելու ունակություն, ռուսերեն լեզվի իմացություն,
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հանրային ծառայության մասին, Քաղաքացիական ծառայության մասին, Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին, Գնումների մասին, օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի «Էլեկտրոնային ձևով գնումների կատարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի N 1370-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 386 -Ն որոշման. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի «Գնումների համակարգողների որակավորման շնորհման և նրանց շարունակական մասնագիտական վերապատրաստման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 12-ի N 99-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 759-Ն որոշման․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 18-ի «Էլեկտրոնային աճուրդի իրականացման կարգը և էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակը հաստատելու մասին» N 534-Ն որոշման. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի «Գնումների պլանի ձևը, դրա լրացման, հաստատման և հրապարակման կարգը հաստատելու մասին» N 390-Ն որոշման և այլ իրավական ակտերի իմացություն ։
Փաստաթղթերն ընդունվում են 2022 թվականի հունիսի 8-ից 10-ը ներառյալ ժամը՝ 09։30-ից 12։30-ը, 14։30-ից 15։30-ը:
Աշխատանքի վայրը՝ Անտառային կոմիտե, ք. Երևան, Ա.Արմենակյան 129, էլ. փոստ info@forestcommittee.am:
Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընտրություն կատարելու եղանակներն են՝
- դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը.
- հարցազրույցը
Դիմող ՀՀ քաղաքացիները բնօրինակների հետ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
- դիմում գլխավոր քարտուղարի անունով (ձևը լրացվում է տեղում).
- հայտարարություն (ձևը լրացվում է տեղում) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի «Առանձին խնդիրների իրականացման համար պետական մարմինների կողմից փորձագետի ներգրավման կարգը և դեպքերը սահմանելու մասին» N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին․
- տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակություննների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների) պատճենները.
- արական սեռի անձինք` նաև զին.գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
- աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում) կամ աշխատանքային գործունեության վերաբերյալ համապատասխան տեղեկանքներ.
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները.
- սոց․քարտի պատճենը.
- մեկ գունավոր լուսանկար` 3×4 սմ չափսի:
Դիմումները ներկայացնել անձամբ՝ հետևյալ հասցեով. ք. Երևան, Ա.Արմենակյան 129, (3-րդ հարկ), անձնակազմի կառավարման բաժին
հեռ.՝ 010 650 966