Վլադմիր Կիրակոսյանը մասնակցել է ավիացիոն-քիմիական պայքար իրականացնող ուղղաթիռի թռիչքին՝ հետևելով ընթացող աշխատանքներին
Այսօր Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը և նախագահի տեղակալ Սևակ Մարկոսյանն այցելել են Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն»՝ հետևելու ավիացիոն-քիմիական պայքարի աշխատանքներին:
Հիշեցնենք, որ ս/թ հունիսի 3-ից մեկնարկել է ավիացիոն-քիմիական պայքար՝ Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայնատառ» ՊՈԱԿ-ի՝ Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի մարզերի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում գտնվող վնասատուներով վարակված անտառային տարածքներում:
Վլադմիր Կիրակոսյանը զրուցել է միջոցառումն իրականացնող անձնակազմի հետ, ծանոթացել ընթացող աշխատանքներին՝ ընդգծելով վերջիններիս կարևորությունն անտառների պաշտպանության գործում,որից հետո մասնակցել է թռիչքին՝ անձամբ հետևելով ընթացող աշխատանքներին:
Նշենք, որ ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումներն իրականացվում են ամեն տարի՝ ցուցաբերելով տեսանելի արդյունքներ:
Վլադիմիր Կիրակոսյանը շնորհակալություն է հայտնել ողջ անձնակազմին՝ մասնավորապես Քաղավիացիայի կոմիտեի աշխատակիցներին՝ պատրաստակամության և աշխատանքները բարձր մակարդակով իրականացնելու համար:
Հիշեցում
Պայքարի միջոցառումների ավարտից հետո՝ 25 օր, խստիվ արգելվում է քիմիական մշակման ենթարկված տարածքներ մարդկանց և կենդանիների մուտքը, սնկերի, բույսերի և հատապտուղների հավաքը:
Նշված ժամանակահատվածում անհրաժեշտ է մեղվաընտանիքները դուրս բերել քիմիական մշակման ենթարկված տարածքներից։