Հանդիպում՝ նվիրված «Հայանատառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Պավել Ցուգունյանի աշխատանքային գոծունեության ավարտին

Այսօր Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանի մոտ կայացել է հանդիպում՝ նվիրված «Հայանատառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Պավել Ցուգունյանի աշխատանքային գործունեության ավարտին:
Հանդիպմանը ներկա են եղել Անտառային կոմիտեի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավար կազմը:
Վլադիմիր Կիրակոսյանը ողջունելով ներկաներին՝ շնորհակալություն է հայտնել Պավել Ցուգունյանին անտառային ոլորտում կատարած աշխատանքի և նվիրումի համար՝ մաղթելով նորանոր հաջողություններ և հաղթանակներ: «Յուրաքանչյուր վերջ ազդարարում է նորի սկիզբ, նոր հորիզոնների գրավում»,- նշել է Վլադիմիր Կիրակոսյանը:
Իր հերթին Պավել Ցուգունյանը շնորհակալություն է հայտնել ողջ անձնակազմին՝ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորությամբ . «Թեև կարճ ժամանակ ենք միասին աշխատել, պարոն Կիրակոսյան, այնուամենայնիվ, այդ ժամանակը եղել է արդյունավետ և ի նպաստ Հայաստանի անտառային ոլորտի, շնորհակալ եմ վստահության և համագործակցության համար»,- նշել է Պավել Ցուգունյանը:
Հանդիպման ավարտին Վլադիմիր Կիրակոսյանն աշխատակազմին է ներկայացրել Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարող Վահրամ Սեդրակյանին՝ մաղթելով հաջող և արդյունավետ աշխատանք:
print

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

thirteen + five =