Սևակ Մարկոսյանը նշանակվել է «Հայնատառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար

Այսօր Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը կոմիտեի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավար կազմին և «Անտառտնեսություն»-մասնաճյուղերի տնօրեններին է ներկայացրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սևակ Մարկոսյանին:
Ներկայացնելով Սևակ Մարկոսյանին՝ կոմիտեի նախագահը շնորհավորել է նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա երկարամյա աշխատանքային փորձը և գիտելիքները կծառայեն ի նպաստ անտառային ոլորտի:
Սևակ Մարկոսյանը շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ խոստացել է, որ իր փորձն ու կարողությունները կծառայեցնի ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար:
print

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

14 − 13 =