Այցելություն «Տաշիրի անտառտնտեսություն» և «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղեր

Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սերգո Աթանեսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սևակ Մարկոսյանը և ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Վահրամ Սեդրակյանը Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում եղել են նաև Անտառային կոմիտեի «Հայնատառ» ՊՈԱԿ-ի «Տաշիրի անտառտնտեսություն» և «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղերում։

Մասնաճյուղերում կոմիտեի նախագահ Կիրակոսյանի գլխավորությամբ տեղի են ունեցել գործակարգավարական խորհրդակցություններ, այնուհետև շրջայցեր՝ անտառտնտեսությունների տարածքներում։
Անտառտնտեսությունների աշխատակիցները ներկայացրել են առաջիկա ծառատունկի համար իրականացվող նախապատրաստական աշխատանքները, քննարկվել են ծառատունկի համար առավել հարմար տարածքի ընտրության, ինչպես նաև այլ ընթացիկ աշխատանքներին վերաբերող հարցեր։
Անտառտնտեսությունների աշխատակիցներին հանձնարարվել է հատկապես տարվա այս եղանակին լինել առավել զգոն՝ հակահրդեհային կանոնների պահպանման հարցում։ Հակահրդեհային միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու համար քննարկվել են նաև անտառմիջյան ճանապարհների բարեկարգելուն, հակահրդեհային տեխնիկայի արագ տեղաշարժն ապահովելուն վերաբերող հարցեր։
Քննարկվել են նաև անվտանգության նորմերն ապահովելու համար Ստեփանավան-Տաշիր և Ստեփանավան-Գյուլագարակ ավտոմայրուղու եզրային հատվածի ծառերի սանիտարական էտ կազմակերպելուն վերաբերող հարցեր։
Անտառտնտեսությունների աշխատակիցներին հանձնարարվել է ապօրինի ծառահատումների դեմ պայքարի աշխատանքներում լինել առավել հետևողական, չհանդուրժել որևէ ապօրինություն։
Քննարկվել են հատատեղերի շահագործման հետ կապված հարցեր, «Անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենին հանձնարարվել է հատատեղերը շահագործել սահմանված ժամկետում՝ չթողնելով թերհատ հատատեղեր։
Հանձնարարվել է մեծ ուշադրություն դարձնել անտառպատման աշխատանքների պատշաճ և ճիշտ ժամանակին կատարելուն։
print

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

1 × three =