Աշխատանքային այց «Հայնատառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղ

Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սերգո Աթանեսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սևակ Մարկոսյանը և ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Վահրամ Սեդրակյանն այցելել են Անտառային կոմիտեի «Հայնատառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղ։
Այցի շրջանակներում մասնաճյուղում կոմիտեի նախագահ Կիրակոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն, ինչին հաջորդել է շրջայց՝ անտառտնտեության տարածքում, որտեղ տնտեսության աշխատակիցները ներկայացրել են առաջիկա ծառատունկի համար իրականացվող նախապատրաստական աշխատանքները, քննարկվել են ծառատունկի համար առավել հարմար տարածքի ընտրության, ինչպես նաև այլ ընթացիկ աշխատանքներին վերաբերող հարցեր։
Տնտեսության աշխատակիցներին տրվել են խիստ հանձնարարականներ ապօրինի ծառահատումների դեմ պայքարի աշխատանքներում լինել առավել հետևողական, չհանդուրժել որևէ ապօրինություն։
Քննարկվել են հատատեղերի շահագործման հետ կապված հարցեր, «Անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենին հանձնարարվել է հատատեղերը շահագործել սահմանված ժամկետում՝ չթողնելով թերհատ հատատեղեր։
Հանձնարարվել է նաև հատկապես տարվա այս եղանակին լինել առավել զգոն՝ հակահրդեհային կանոնների պահպանման հարցում։
Հանձնարարվել է մեծ ուշադրություն դարձնել անտառպատման աշխատանքների պատշաճ և ճիշտ ժամանակին կատարելուն։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մասնաճյուղի շենքային պայմանների բարելավմանը վերաբերող հարցեր։
print

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

1 × three =