Անտառների մոնիթորինգին վերաբերող քննարկում՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչների հետ

  Այսօր Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) Հռոմի գրասենյակի անտառային գծով պատասխանատու Դևիդ Մորալեսին, ՊԳԿ-ի անտառային տնտեսության միջազգային խորհրդատու Անտոնին Կուսբախին, միջազգային փորձագետ Ռադիմ Ադոլթին։

   Հանդիպմանը մասնակցել են Անտառային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սերգո Աթանեսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սևակ Մարկոսյանը։

   Հանդիպում-քննարկման առանցքում «Հայաստանում անտառների դիմադրողականության բարձրացում՝ հարմարվողականության և գյուղական տարածքների կանաչ աճի խթանում՝ մեղմման միջոցով» ծրագրի երրորդ բաղադրիչին՝ անտառների մոնիթորինգին  վերաբերող հարցերի քննարկումն էր։

  Ողջունելով ներկաներին՝ Կիրակոսյանը շնորհակալություն է հայտնել ՊԳԿ ներկայացուցիչներին հանդիպման նախաձեռնության համար, ապա նշել, որ երկու կառույցների միջև առկա են փոխգործակցության լավ նախադեպեր, արդյունավետ համագործակցության լայն շրջանակ:

   Շարունակելով խոսքը՝ Կիրակոսյանը նշել է, որ անչափ կարևորում է անտառների մոնիթորինգի, եղած կարողությունների գույքագրման ուղղությամբ կատարվող ցանկացած աշխատանք, ապա ընդգծել է, որ Անտառային կոմիտեն և «Հայնատառ» ՊՈԱԿ-ն իրենց ողջ ներուժով այդ թվում՝ մասնագիտական, պատրաստ են օժանդակել այդ կարևոր գործին։

   Ծրագրի երրորդ բաղադրիչի գործարկման համատեքստում նախատեսվում է ձևավորել  աշխատանքային խումբ, որում Անտառային կոմիտեի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներից  զատ ընդգրկված են լինելու նաև շրջակա միջավայրի, էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների, կադաստրի կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի և այլ շահագրգիռ գերատեսչությունների մասնագետներ, ովքեր ակտիվորեն ներգրավված են լինելու անտառների մոնիթորինգի իրականացման, անհրաժեշտ բազայի հիմնման աշխատանքներում։

   Թեպետ մոնիթորինգ նախատեսում է իրականացնել համայնքային, բնության հատուկ պահպանվող տարածքներում ևս, բայց, ըստ ՊԳԿ ներկայացուցիչների, հիմնական շեշտը դրվելու է անտառային, մասնավորապես՝ Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հողային հաշվեկշռում ընդգրկված անտառային տարածքների վրա։

  Դևիդ Մորալեսն էլ իր խոսքում շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Կիրակոսյանին և ընդգծել, որ ծրագրի երրորդ բաղադրիչի իրագործման  համար կարևոր շեշտադրում է համարում հենց անտառային տարածքների մոնիթորինգի իրականացման, անհրաժեշտ բազայի ձևավորման աշխատանքները։

  Ամփոփելով հանդիպումը՝ Կիրակոսյանը հույս է հայտնել, որ ծրագրի երրորդ բաղադրիչի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետությունը մոտ ապագայում արդեն իսկ տեսանելի է լինելու։

print

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

5 − two =