Աշխատանքային հանդիպում՝ ԱԺ-ում

         Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սերգո Աթանեսյանը, տեղակալ Արուսյակ Սիրադեղյանը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սևակ Մարկոսյանն աշխատանքային հանդիպում են ունեցել ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի հետ։  Հանդիպմանը ներկա են եղել նաև շրջակա միջավայրի նախարարության, տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարության, ոստիկանության, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցուցիչներ։

       Հանդիպման առանցքում անտառամերձ համայնքների բնակիչներին մինչև 8 խմ թափուկ վառելափայտի հատկացմանը, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելուն, անտառային ոլորտի այլ հիմնախնդիրներին վերաբերող հարցերի քննարկումն էր։

 

print

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

15 + 2 =