Աշխատանքային հանդիպում «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղում

Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սերգո Աթանեսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սևակ Մարկոսյանը և ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Վահրամ Սեդրակյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում եղել են նաև Անտառային կոմիտեի «Հայնատառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղում:

  Մասնաճյուղում կոմիտեի նախագահ Կիրակոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն, ինչին հաջորդել է շրջայց անտառտնտեսության տարածքում:
✅Անտառտնտեսության աշխատակիցները կոմիտեի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավար կազմին են ներկայացրել ընթացիկ աշխատանքները, առկա խնդիրները:
✅Անտառտնտեսությունների աշխատակիցներին հանձնարարվել է հատկապես տարվա այս եղանակին լինել առավել զգոն՝ հակահրդեհային կանոնների պահպանման հարցում, անել ամեն բան բացառելու ապօրինի ծառահատումները:
✅Հանձնարարվել է մեծ ուշադրություն դարձնել անտառպատման աշխատանքների պատշաճ և ճիշտ ժամանակին կատարելուն։
✅Այցի շրջանակներում կոմիտեի նախագահ Կիրակոսյանի ղեկավարած աշխատանքային խումբն արձանագրել է «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների կազմակերպված և արդյունավետ գործունեությունը, ինչը տեսանելի է եղել թե՛ ընթացիկ, թե՛ պլանավորված աշխատանքներում:
print

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

fourteen − four =