Հանդիպում-քննարկում՝ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի հետ

  Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սերգո Աթանեսյանը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սևակ Մարկոսյանը հանդիպում-քննարկում են ունեցել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ալեքսանդր Մամիկոնյանի հետ։
Քննարկման առանցքում եղել են ապօրինի ծառահատումների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելուն վերաբերող հարցեր: Այս համատեքստում ընդգծվել է անտառպահպանության առավել թիրախային մոտեցման կարևորությունը (կենտրոնանալ պահպանության տեսանկյունից առավել խնդրահարույց, զգոնություն պահանջող տարածքների վրա` ուշադրությունից դուրս չթողնելով նաև ոչ այնքան խնդրահարույց վայրերը):
Հանդիպման ընթացքում Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանն ընդգծել է՝ ոստիկանության հետ ակտիվ համագործակցությամբ է հնարավոր բարձրացնել անտառպահպանության, ապօրինությունների կանխման արդյունավետությունը: Կիրակոսյանը նաև ասել է, որ համատեղ ձեռնարկվող միջոցառումների և ուժեղացված ծառայության շնորհիվ նվազագույնի կհասնեն նաև փայտանյութի ապօրինի վաճառքի ծավալները։ Սյունիքի մարզային վարչության պետ Ալեքսանդր Մամիկոնյանը շնորհակալություն է հայտնել Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանին հանդիպման նախաձեռնության համար, ապա ընդգծել, որ անչափ կարևորում է ապօրինի ծառահատումների դեմ պայքարին վերաբերող և առհասարակ անտառպահպանության հարցերը: Մամիկոնյանը նաև պատրաստակամություն է հայտնել խորացնել համագործակցությունն առավել ցանկալի արդյունքներ ունենալու համար։
print

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

5 × three =