Մարզային այցերը շարունակվում են
Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սերգո Աթանեսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սևակ Մարկոսյանը և ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Վահրամ Սեդրակյանն այցելել են Անտառային կոմիտեի «Հայնատառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղ:
Մասնաճյուղում կոմիտեի նախագահ Կիրակոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն, ինչին հաջորդել է շրջայց անտառտնտեսության տարածքում:
Անտառտնտեսության աշխատակիցները կոմիտեի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավար կազմին են ներկայացրել ընթացիկ աշխատանքները, առկա խնդիրները:
Քննարկվել են մասնաճյուղի շենքային պայմանների բարելավմանը վերաբերող հարցեր:
Անտառտնտեսությունների աշխատակիցներին հանձնարարվել է խստագույնս պահպանել հակահրդեհային կանոնները, անել ամեն բան բացառելու ապօրինի ծառահատումները:
Հանձնարարվել է մեծ ուշադրություն դարձնել անտառպատման աշխատանքների պատշաճ և ճիշտ ժամանակին կատարելուն։


