Լուսինե Ալեքսանյանը նշանակվել է Անտառային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Վլադիմիր Կիրակոսյանն այսօր Անտառային կոմիտեի աշխատակազմին և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանին։
Կիրակոսյանը, շնորհավորելով Ալեքսանյանին, նոր պաշտոնի նշանակման կապակցությամբ, ընդգծել է, որ Ալեքսանյանի՝ Անտառային կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնում աշխատելու ժամանակահատվածում արդեն իսկ հասցրել է ծանոթանալ նրա մասնագիտական հմտություններին և մարդկային որակներին և այդ հիմքի վրա էլ Ալեքսանյանից ակնկալում է նվիրումով աշխատանք, խիստ և կշռադատված մոտեցում՝ աշխատանքային գործունեության ընթացքում և յուրաքանչյուր խնդրի լուծման պարագայում։
Լուսինե Ալեքսանյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Կիրակոսյանին վստահության համար և նշել է, որ գիտակցում է՝ ինչ պատասխանատու աշխատանք է սպասվում իրեն։ Ալեքսանյանը նաև վստահեցրել է, որ անելու է ամեն բան՝ արդարացնելու Անտառային կոմիտեի ողջ աշխատակազմի դրական սպասելիքները։
Լուսինե Ալեքսանյանն Անտառային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնում է նշանակվել վարչապետի 2022 թվականի օգոստոսի 29-ի № 988-Ա որոշմամբ։



