Կայացել է «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի նոր շենքի բացման արարողությունը

Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սևակ Մարկոսյանը և տնօրենի խորհրդական Արմեն Դանիելյանն այսօր ներկա են եղել Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի նոր շենքի բացման արարողությանը:

Բացման արարողությանը ներկա են եղել նաև Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, մարզի արտակարգ իրավիճակների նախարարության, ուժային կառույցների ղեկավարներ:

Շնորհավորելով «Անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցներին, նոր շենք տեղափոխվելու կապակցությամբ, Կիրակոսյանը հույս է հայտնել, որ շենքային պայմանների բարելավումը ևս նպաստելու է անտառտնտեսության աշխատակիցների առավել կազմակերպված ու արդյունավետ աշխատանքին:

«Սոլյուտոն» ՍՊԸ-ի և «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ-ի կողմից այսօր Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղին է փոխանցվել հակահրդեհային գույք (սրսկիչներ):

print

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

18 + twenty =