«Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղին հակահրդեհային գույք է նվիրաբերվել

                     Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը և «Հայանտառ» ՊՈԱԿ ի տնօրենի պաշտոնակատար Սևակ Մարկոսյանն այսօր Վայոց ձորի մարզում ծանոթացել են «Սոլյուտոն» ՍՊԸ-ի և «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Տանձենու վայրի ցեղատեսակների պոպուլյացիաների պահպանությունը և կենսունակության ապահովումը Վայոց ձորի մարզում» ծրագրի շրջանակներում հիմնված բնապահպանական և տնամերձ տնկարաններին, ինչպես նաև անտառապահների գործունեության մոդելին։

Վլադիմիր Կիրակոսյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել «Սոլյուտոն» ՍՊԸ-ին և «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ-ին բնապահպանական այս ծրագրի իրականացման համար։

«Հայաստանում հանդիպող տանձենիններն էնդեմիկ տեսակներ են, դրանց մեծ մասը հազվագյուտ ու անհետացող են և գրանցված են Կարմիր գրքում, ուստի խրախուսվում է այդ տեսակի պահպանությանն ուղղված յուրաքանչյուր միջոցառում։ Մենք ողջունում ենք ցանկացած գործունեություն, ցանկացած իրադարձություն, որը միտում ունի պահպանել բնությունը»,- ասել է Կիրակոսյանը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել «Սոլյուտոն» ՍՊԸ-ի տնօրեն Արեգ Կարապետյանին Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառկառավարման պլանի մշակման համար։

«Անտառկառավարման պլանի մշակումը խիստ կարևոր է մեզ համար, մասնաճյուղը խորհրդային տարիներից ի վեր չի ունեցել կառավարման պլան, իսկ դրա նոր, մշակված տարբերակի ունենալը թույլ կտա մեզ հստակեցնել անտառտնտեսության սահմանները, պարզել անտառի ներկա վիճակը և պլանավորել առաջիկա տասը տարիների գործունեությունը»,- նշել է Կիրակոսյանը։

Կոմիտեի նախագահը և «Հայնատառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը Սոլյուտոն» ՍՊԸ-ին և «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ-ին առանձնակի շնորհակալություն են հայտնել նաև Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղին հակահրդեհային գույք (սրսկիչներ) նվիրաբերելու համար։

print

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

15 + 8 =