Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանի շնորհավորական ուղերձը սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա առիթով

   Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը շնորհավորական ուղերձ է հղել սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա առիթով։ Ուղերձում մասնավորապես ասված է․
«Սիրելի’ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա առիթով։
Յուրաքանչյուր ուսումնական տարվա մեկնարկ առանձնահատուկ ու պարտավորեցնող է բոլորիս համար: Գիտելիքն ու կրթությունն են այն հիմնական հենասյուները, որոնցով հասարակություններն ու պետությունները պետք է կարողանան հաղթահարել ամենատարբեր փորձություններ ու մարտահրավերներ։ Արագ փոփոխվող այս դարաշրջանում մեր երկրի զարգացման գրավականը խելացի, կրթված, գիտելիքահեն հասարակությունն է:
Գիտելիքի կատարելագործումն օրվա հրամայականն է և այս համատեքստում չեմ կարող չկարևորել նաև մեր հասարակության էկոկրթության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը։
Բնության հանդեպ սեր, հոգատարություն սերմանելով՝ ոլորտի պատասխանատուները պետք է ներդնեն առավելագույն ջանք ու եռանդ մեր հասարակության էկոկրթական մակարդակի բարձրացման համար։ Բնապահպանական խնդիրների խորացումը նվազագույնի հասցնելու, շրջակա միջավայրի պատշաճ պահպանությունն ապահովելու հիմքում է նաև էկոլոգիապես գրագետ հասարակությունը։
Կանաչ ճանապարհ, խաղաղ և ձեռքբերումներով լի ուսումնական տարի եմ մաղթում աշակերտներին, ուսանողներին և կրթական գործընթացի բոլոր պատասխանատուներին»։
print

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

fourteen − nine =