Վլադիմիր Կիրակոսյանն ընդունել է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրենի Կարեն Մանվելյանի գլխավորած պատվիրակությանը

Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանն այսօր ընդունել է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Անտառային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սերգո Աթանեսյանը, տեղակալ Արուսյակ Սիրադեղյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սևակ Մարկոսյանը:

Հանդիպման ընթացքում Կարեն Մանվելյանը ներկայացրել է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կողմից իրականացվող «Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» տարածաշրջանային ծրագիրը, որն արդեն մոտենում է իր ավարտին։ Այն տևել է 5 տարի, ֆինանսավորվել է Գերմանիայի կառավարության կողմից՝ KfW Զարգացման բանկի միջոցով: Ծրագրի խնդիրն էր նպաստել կենսաբազմազանության պահպանությանը և հողերի կայուն օգտագործմանը՝ առանց նվազեցնելու տեղի գյուղական բնակչության եկամուտները:

Մանվելյանը նաև ներկայացրել է թե ինչ միջոցառումներ և բաղադրիչներ պետք է իրականացնի ծրագիրն Անտառային կոմիտեի հետ համագործակցության ընթացքում։

Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կողմից եղել են համագործակցության այլ առաջարկություններ ևս:

Քննարկվել են նաև անտառային ծառայության մասին նոր օրենքի ընդունման հետ կապված հարցեր, ինչպես նաև անտառների պաշտպանության, վնասատուների դեմ պայքարին առնչվող մի շարք հարցեր:

Քննարկվել են նաև Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի համար մշակված և մշակվող անտառկառավարման պլանները։

Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանն էլ իր հերթին պատրաստակամություն է հայտնել Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հետ հետագա համագործակցության համար:

print

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

nineteen − 17 =