Վլադիմիր Կիրակոսյանի շնորհավորական ուղերձը՝ Անկախության տոնի առիթով

Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, սեպտեմբերի 21-ը մեր ազգային օրացույցի կարևոր օրերից մեկն է՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնը:

Շնորհավորում եմ բոլորիս՝ այս անփոխարինելի արժեք խորհրդանշող տոնի կապակցությամբ:

Մեր անկախության պատմությունը լի է եղել տարատեսակ մարտահրավերներով,

անցած տարիները դժվար էին բոլորիս համար. պատերազմներ, որոնք չսպիացող վերքեր են թողել, անդառնալի կորուստներ,

պայքարի ու մաքառման օրեր, որոնց խորքերից հայը փյունիկի պես հառնել ու շարունակել է իր անկոտրում պայքարը հային արժանի ազատ, անկախ ու հզոր Հայաստանում ապրելու համար:

Հայի հարատևության միակ իրական երաշխիքը հայոց ինքնիշխան, անկախ պետականությունն է, իսկ

արտաքին ու ներքին մարտահրավերներին արձագանքելու կարող միակ ուժը մեր ժողովրդի միասնականությունն է:

Սիրելի՛ հայրենակիցներ,

մեզ պարտավորեցնում է հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած անմահների հիշատակը, մեզ ոգևորում և ուժ են տալիս այն քաջերը, ովքեր, հաղթահարելով անհաղթահարելին, ապրում, արարում են մեր երկրում:

31-ամյա անկախությունը հուշում է՝ հապաղելու իրավունք չունենք, մենք պետք է առաջ գնանք, իսկ դա հնարավոր է իրար հանդեպ հոգատարությամբ, բարեխղճությամբ, փոխվստահությամբ ու նվիրումով:

Եկե՛ք փառք տանք մեր հայրենիքի սահմաններին աներեր կանգնած ու հայրենիքն ամուր պահող ու պահպանող զինվորին, այս հողի վրա իր ամենօրյա աշխատանքով անկախություն կերտող յուրաքանչյուր հայի,

շրջակա միջավայրը պահող ու պահպանողին, հողն ապրեցնող մշակին….

Անկախ պետականություն ունենալու մեր կամքն աներեր ու անշրջելի է։

Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, փառք Հայոց բանակին, փառք հայ զինվորին, ով , չհապաղեմ ասել, ամենաարժանին է անկախ ու հզոր Հայաստանում ապրելու, փառք հայ ժողովրդին…

Աշխարհի պատմության էջերում անկախ Հայաստանը հավերժ է լինելու…»

print

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

2 − one =