Կայացել է ԱՊՀ երկրների Անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության միջկառավարական խորհրդի 21-րդ նիստը

         Այսօր Երևանում կայացել է ԱՊՀ երկրների Անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության միջկառավարական խորհրդի 21-րդ նիստը:

       Նիստին մասնակցել են միջկառավարական խորհրդի պատվիրակությունների անդամներ, ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչը, ԱՊՀ անտառային համակարգի արհմիությունների ֆեդերացիայի նախագահը, ինչպես նաև շրջակա միջավայրի նախարարության, Անտառային կոմիտեի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավար կազմի և տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ։

         Անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության միջկառավարական խորհրդի նիստի բացումը կատարել է խորհրդի նախագահ, շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը: Ողջույնի խոսքով հանդես են եկել ԱՊՀ անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարները, ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչը և ԱՊՀ անտառային համակարգի արհմիությունների ֆեդերացիայի նախագահը։

      Նիստի ընթացքում քննարկվել են․

          ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության շրջանակներում առաջին փուլում (2016-2020 թթ.) իրականացված  միջոցառումների արդյունքները (նախանշված միջոցառումներն իրականացվել են 95%-ով), ինչպես նաև երկրորդ փուլի (2022-2025 թթ.) գործողությունների իրականացման պլանը:

       Քննարկվել են նաև ԱՊՀ տարածքում անտառային տնտեսության զարգացմանը, անտառային հրդեհների կանխարգելմանն ու մարմանը, անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների իրականացմանը, փայտանյութի ապօրինի շրջանառության կանխարգելմանը, անտառային համակարգի աշխատակիցների  վերապատրաստմանը վերաբերող և ոլորտին առնչվող մի շարք այլ հարցեր։

       ԱՊՀ երկրների Անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության միջկառավարական խորհրդի 22-րդ նիստի ավարտին խորհրդի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը ստորագրել է նիստի ընթացքում խորհրդի կողմից կայացված որոշումները։ Որոշվել է ԱՊՀ երկրների Անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության միջկառավարական խորհրդի 22-րդ նիստն անցկացնել Բելառուսի Հանրապետությունում՝ նույն հանրապետության ներկայացուցչի նախագահությամբ:

       Նշենք նաև,  որ Անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության միջկառավարական խորհրդի 22-րդ նիստին մասնակցելու նպատակով Երևան ժամանած պատվիրակությունը երեկ այցելել է շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղում գործող ջերմոցային համալիր, որտեղ աճեցվում է փակ արմատային համակարգով տնկանյութ: Պատվիրակության անդամներն անտառտնտեսությունում ականատես են եղել նաև նոր ջերմոցային համալիրի կառուցման աշխատանքներին, ապա ներկայացրել են այդօրինակ աշխատանքների կատարման իրենց ունեցած փորձը:

        

print

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

19 + 4 =