«Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղում տնկվել է շուրջ 6000 հատ տնկի

Համապետական ծառատունկի շրջանակներում շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ -ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղում տնկվել է 5000 հատ թեղի և 1000 հատ խնձորենի:
Մասնաճյուղի աշխատակիցների, շրջակա միջավայրի նախարարության, Անտառային կոմիտեի ներկայացուցիչների, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Սիմոն Պետրոսյանի, տնօրենի խորհրդական Արմեն Դանիելյանի հետ միասին «Արծվաբերդի անտառտնտեսություն»-ում ծառատունկ են իրականացրել նաև վարչապետի աշխատակազմի, արդարադատության, արտակարգ իրավիճակների, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության նախարարությունների, ջրային և քաղաքաշինության կոմիտեների և պետական ու հասարակական այլ սեկտորների, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:
  • 🌳🌳🌳Տնկիներն աճեցվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում:

print

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

13 − eleven =