«Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղում տնկվել է շուրջ 5000 տնկի
Համապետական ծառատունկի շրջանակներում շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ -ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղում տնկվել է շուրջ 5000 հատ կեչի, թխկի, խնձորենի:
Մասնաճյուղի աշխատակիցների հետ միասին «Արծվաբերիդի անտառտնտեսություն»-ում ծառատունկ են իրականացրել նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Վահրամ Սեդրակյանը, ՊՈԱԿ-ի կենտրոնական ապարատի այլ աշխատակիցներ, արտակարգ իրավիճակների նախարարության, Տավուշի մարզի ՋՕԸ-ի, Բերդի պետական քոլեջի, Բերդի ԲԿ-ի և այլ հաստատությունների ներկայացուցիչներ:



