Համապետական ծառատունկի շրջանակներում «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղում տնկվել է 7000-ից ավելի տնկի
Հարապետության տարածքում մեկնարկել է աշնանային համապետական ծառատունկը:
Ծառատունկի շրջանակներում շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ -ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղում տնկվել է 4000 կաղնի, 2000 հացենի, 1000 թխկի, 500 խնձորենի:
Տնկիներն աճեցվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» և «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղերում:
Մասնաճյուղի տարածքում իրականացված ծառատունկին միացել են Անտառային կոմիտեի նախագահի տեղակալ Արուսյակ Սիրադեղյանը, կոմիտեի մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ արտակարգ իրավիճակների նախարարության, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ոստիկանության, Լոռու մարզպետարանի և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ: