«Սիսիանի անտառտնտեսություն» մասնաճյուղում տնկվել է շուրջ 13000 տնկի
Համապետական ծառատունկի շրջանակներում շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ -ի «Սիսիանի անտառտնտեսություն» մասնաճյուղում տնկվել է ընդհանուր թվով 13000 հացենի, սոճի, խնձորենի:
Տնկիներն աճեցվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում:
«Սիսիանի անտառտնտեսություն»-ում մասնաճյուղի աշխատակիցերի հետ միասին ծառատունկ են իրականացրել Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական Վիգեն Չիլինգարյանը,
արտակարգ իրավիճակների նախարարության, ոստիկանության, Սիսիանի համայնքապետարանի և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ: