Հանդիպում — քննարկում ԱԺ-ում
Անտառային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սերգո Աթանեսյանն այսօր մասնակցել է Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված որսորդական տնտեսության ստեղծման օրենսդրական բացերին և խնդիրներին վերաբերող քննարկմանը։
Հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցություն-քննարկմանը մասնակցել են նաև շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Արամ Աղասյանը և «Սաֆարի Ինտերնացիոնալ» ՍՊԸ-ի նախագահ Արսեն Մաթևոսյանը։

