Քննարկվել են Հայաստանի Հանրապետության անտառածածկ տարածքների ընդլայնմանը վերաբերող հարցեր

Այսօր Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանն ընդունել է «Իմ անտառ Հայաստան»-ի (My Forest Armenia) հիմնադիր տնօրեն Անդրէ Գումուշճեանին, կազմակերպության ներկայացուցիչներ Տարոն Ալեքսանյանին և Վահե Մարտիրոսյանին։

Հանդիպմանը մասնակցել են Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սևակ Մարկոսյանը, տնօրենի խորհրդականներ Վիգեն Չիլինգարյանը և Արմեն Դանիելյանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել   Հայաստանի Հանրապետության անտառածածկի ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքերին,  որի համատեքստում քննարկվել է անտառային տարածքներից զատ նաև համայնքային հողերի՝ անտառապատման համար օգտագործելու, ինչպես նաև անտառամերձ տարածքներն անտառվերականգնման նպատակով օգտագործելու հնարավորությունները։

Որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ, որում նախատեսվում է ընդգրծել Անտառային կոմիտեի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և «Իմ անտառ Հայաստան»-ի ներկայացուցիչների, ովքեր պետք է զբաղվեն անտառապատման համար նպաստավոր տարածքների նախանշմամբ, ամրագրմամբ։

Ըստ նախնական պայմանավորվածության՝ ստեղծվելիք աշխատանքային խմբի անդամներն առաջին դիտարկում-այցը կկատարեն Լոռու մարզի բարձրադիր գոտիներում։

print

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

two + 12 =