Տարեվերջյան ամփոփիչ հանդիպում՝ Անտառային կոմիտեի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ողջ աշխատակազմի հետ

    Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը տարեվերջյան ամփոփիչ հանդիպում է ունեցել Անտառային կոմիտեի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ողջ աշխատակազմի հետ:
Ամփոփելով տարին՝ Կիրակոսյանը շնորհակալություն է հայտնել գործընկերին արդյունավետ աշխատանքի համար՝ շեշտելով, որ յուրաքանչյուր աշխատակից պետք է սրտացավ մոտեցում ունենա ինչպես անտառային ոլորտի, այնպես էլ երկրի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներում:
Հանդիպման ընթացքում Անտառային կոմիտեի և « Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավար կազմի և մասնագիտական ստորաբաժնումների ներկայացուցիչներ պետական համակարգում արդյունավետ և անբասիր գործունեության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար պարգևատրվել են շնորհակալագրերով և անվանական հուշամեդալներով:
print

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

12 + 7 =