Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Ուղերձում մասնավորապես ասված է.
«Սիրելի՜ հայրենակիցներ,
ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Առանձնահատուկ սիրով ու հպարտությամբ ուզում եմ շնորհավորել մեր երկրի սահմաններն ամուր ու անձնուրաց նվիրումով պահող ու պահպանող զինվորներին՝ նրանց մաղթելով առողջություն, տոկունություն և ամուր թիկունք, որը ձևավորելու և զարգացնելու պատասխանատվությունը պետք է կրի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի:
Թո՜ղ որ 2023 թվականը մեր պետության համար լինի անխախտ խաղաղության և ստեղծագործ աշխատանքի տարի: Միայն ամենօրյա սրտացավ աշխատանքով, յուրաքանչյուրս մեզ վստահված ոլորտը կայացնելով կարող ենք հասնել ցանկալի արդյունքի:
Թո՜ղ որ 2023 թվականին բոլորս ձգտենք անել առավելագույնը մեր անկախ երկիրն անսասան պահելու համար և դա անենք աշխատելով, ստեղծագործելով, արդյունք արարելով:
Աշխատանքի, կրթության մեջ է վերստեղծվելու մեր լավատեսությունը և կառուցվելու մեր ազգային երջանկությունն ու բարօրությունը:
Առողջություն, հաջողություն ու բարեկեցություն եմ մաղթում բոլորիդ ընտանիքներին, Աստված պահապան մեր ժողովրդին:
Շնորհավո՜ր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:
print

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

one × four =