Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանի շնորհավորական ուղերձը՝ Հայոց բանակի օրվա առթիվ

Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասված է.
«Սիրելի՜ հայրենակիցներ, այսօր հունվարի 28-ն է՝ մեր ազգային օրացույցի նշանակալի ու կարևոր
օրերից մեկը՝ Հայաստանի Հանրապետության կանոնավոր բանակի ստեղծման օրը: Շուրջ երեք տասնամյակ առաջ մեր երկրի պետականության և անկախության հիմքը հենց Հայոց բանակի ստեղծմամբ դրվեց: Անցած տասնայմակների ընթացքում հայկական բանակն ունեցել է և՛ փառապանծ օրեր,
և՛ անցել է բազմաթիվ փորձությունների միջով: Անհաղթահարելի թվացող, վերջնագրի նմանվող մարտահրավերները երբևէ չեն կոտրել հայ զինվորին, հայ սպային, հայ գեներալին, և հենց նրանց շնորհիվ է ապրել ու ապրելու Հայոց բանակը…

Բանակն է մեզանից յուրաքանչյուրին տալիս ամենաթանկն ու անփոխարինելին՝ խաղաղության և ապահովության զգացողությունը: Շնորհակալություն եմ հայտնում մեր երկրի բոլոր պաշտպաններին
հայրենիքին անմնացորդ ծառայելու համար:

print

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

five × 4 =