Վլադիմիր Կիրակոսյանի շնորհավորական ուղերձը՝ Մարտի 8-ի կապակցությամբ
Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է.
«Սիրելի՛ կանայք և աղջիկներ,
ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ գարնանային այս գեղեցիկ տոնի՝ Մարտի 8-ի կապակցությամբ՝ մաղթելով առողջություն, անսահման սեր, կանացի անսպառ երջանկություն, ժպիտ ու շարունակական հաջողություններ:
Սիրելինե՛րս, ձեր դերն անուրանալի է յուրաքանչյուրիս կյանքում, յուրաքանչյուրիս նախաձեռնություններում: Դուք ձեր գոյությամբ գեղեցկացնում եք մեր կյանքը, ձեր շնորհիվ են նաև պահպանվում մեր ազգային լավագույն ավանդույթները, ամուր հայկական ընտանիքը: Ձեր նվիրվածությամբ և մեծ ուժով եք կարողանում մեր ազգի համար դաստիարակել կիրթ ու հայրենասեր սերունդներ: Ձեր ներկայությամբ և ներգրավվածությամբ դուք դրականորեն փոխում եք մթնոլորտը բոլոր ասպարեզներում՝ բարության, հանդուրժողականության, արդյունավետության սանդղակը հասցնելով առավելագույնի:
Թո՛ղ որ ձեզ շրջապատող տղամարդկանց սերը, հոգատարությունն ու նվիրվածությունը դուք զգաք ու վայելեք տարվա բոլոր օրերին:
Սիրելի՛ կանայք և աղջիկներ,
ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ, թո՛ղ որ իրականություն դառնան ձեր բոլոր նվիրական իղձերն ու փափագած բարի ցանկությունները:
Ապրե՜ք խաղաղ հայրենիքում և թո՛ղ որ ձեր որդիները, ամուսիները, հայրերը, եղբայրները մեր երկրի սահմաններն անսասան պահող միայն ողջ ու առողջ հերոսներ լինեն:
Շնորհավո՜ր Մարտի 8.…»