Նոր թաղարների ձեռքբերում, այցելություն սերմերի ստուգման և զտման լաբորատորիա․ մարզային այցերը մեկնարկել են

Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սերգո Աթանեսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սևակ Մարկոսյանը և ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Վահրամ Սեդրակյանն այցելել են Անտառային կոմիտեի «Հայնատառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղ:
Մասնաճյուղում կոմիտեի նախագահ Կիրակոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն: Անտառտնտեսության աշխատակիցները կոմիտեի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավար կազմին են ներկայացրել ընթացիկ աշխատանքները, առկա խնդիրները: Անտառտնտեսության աշխատակիցներին հանձնարարվել է պատշաճ և առավելագույն ջանքեր գործադրելով պատրաստվել առաջիկայում սպասվող աննախադեպ ծավալի անտառապատմանը, արձանագրել բոլոր այն խնդիրները, որոնք կարող են խոչընդոտել սպասվող աշխատանքների արդյունավետ իրականացմանը, որպեսզի հնարավոր լինի, ճիշտ ժամանակին դրանք շտկելով, ցանկալի արդյունքի հասնել։ Հանձնարարվել է նաև առավել հետևողական լինել ապօրինի ծառահատումները բացառելու ուղղությամբ տարվող աշխատանքներում։Կոմիտեի նախագահի գլխավորությամբ աշխատանքային խումբն այցելել է նաև մասնաճյուղի տարածքում գտնվող գործող 2 ջերմատներ, որտեղ աճեցվում է փակ արմատային համակարգով տնկանյութ, ինչպես նաև ծանոթացել է ևս 2 ջերմատների կառուցման արդեն իսկ ավարտական աշխատանքներին։ Աշխատանքային խումբը, առկա կարողություններին ծանոթանալու համար, եղել է նաև մասնաճյուղում գտվող սերմերի ստուգման և զտման լաբորատորիայում, որտեղ հնարավոր է իրականացնել սերմերի որակի և ծլունակության ստուգման աշխատանքներ։Աշխատանքային խմբին են ներկայացվել նաև փակ արմատային համակարգով տնկանյութի աճեցման համար նախատեսված նոր ձեռք բերված թաղարները, որոնք
նախկինում օգտագործվող թաղարներից 3-4 սմ-ով մեծ են, ինչը թույլ կտա աճեցնել առավել զարգացած արմատային համակարգով սերմնաբուսակներ և ապահովել անտառմշակույթների առավել բարձր կպչողականությունը։
print

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

4 × five =