Այցելություն Անտառային կոմիտեի «Հայնատառ» ՊՈԱԿ-ի «Գյումրիի անտառտնտեսություն» մասնաճյուղ

Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սերգո Աթանեսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սևակ Մարկոսյանը և ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գարեգին Միրզոյանն աշխատանքային այցով եղել են Անտառային կոմիտեի «Հայնատառ» ՊՈԱԿ-ի «Գյումրիի անտառտնտեսություն» մասնաճյուղում:
Մասնաճյուղում կոմիտեի նախագահ Կիրակոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն։
Անտառտնտեսության աշխատակիցներին հանձնարարվել է պատշաճ կերպով պատրաստվել առաջիկայում սպասվող աննախադեպ ծավալի անտառապատման աշխատանքներին, արձանագրել բոլոր այն խնդիրները, որոնք կարող են խոչընդոտել սպասվող աշխատանքների արդյունավետ իրականացմանը, որպեսզի հնարավոր լինի, ճիշտ ժամանակին դրանք շտկելով, ցանկալի արդյունք գրանցել։
Անտառտնտեսության աշխատակիցները կոմիտեի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավար կազմին են ներկայացրել ընթացիկ աշխատանքները, առկա խնդիրները:
Հանդիպում-քննարկմանը որոշում է կայացվել հնարավորինս սեղմ ժամկետում մասնաճյուղի նոր մասնաշենքի վերանորոգման աշխատանքներն ավարտին հասցնել և արագացնել աշխատակիցների՝ տեղափոխվելու գործընթացը։
Հանձնարարվել է նաև առավել հետևողական լինել ապօրինի ծառահատումները բացառելու ուղղությամբ տարվող աշխատանքներում։

print

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

twenty − 9 =